211652_close_icon
views-count102707 դիտում article-date 23:32 22-04-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի «Եղնիկներ» պաշտպանական առաջնագծից. առյուծ զինվորներն ու կամավորականները սահմանը անառիկ են պահում ցանկացած եղանակին

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան հայտնի դեպքերից հետո է’լ ավելի է ուժեղացվել սահմանի պաշտպանությունը, քանի որ ազերի թափթփուկ ճիվաղները նենգորեն ամեն վայրկյան փորձում են իրենց կեղտոտ ոտքը մտցնել Արցախ աշխարհ: Արցախի հայտնի «Եղնիկներ» պաշտպանական դիրքերում ամուր ու խրոխտ կանգնած իրենց ծառայությունն են կատարում ժամկետային զինծառայողները, որոնց հետ արդեն մի քանի օր է ծառայություն են կատարում պայմանագրային զինծառայողներն ու կամավորականները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անգամ ձյունն ու անձրևը չի խանգարում, որպեսզի սահմանի պաշտպանությունը կատարվի բարձր մակարդակի: Ինչքան էլ սպաներն ու կամավորականները ասում են, թե 18 տարեկան զինվորը իրենցից դուխով են կանգնած սահմանին ու իրենց կարիքը չեն զգում, սակայն ժամկետային զինծառայողները նշում էին, թե նրանց ներկայությունն ավելի է դուխավորում ու ամրապնդում նրանց ու 90-ական թվականներին Արցախ աշխարհում հաղթանականեր կերտած զինվորներից շատ բան են սովորում: «Մեր ծնողներին, քույրերին, եղբայրներին, ընկերներին ու սիրած աղջիկներին ասում ենք, որ հպարտորեն ենք պաշտպանում սահմանը և է'լ ավելի ենք հպարտանում, երբ իմանում ենք, որ հայությունը թիկունքում ինչով կարողանում` օգնում ու սատարում է մեզ»: Որոշներն էլ անկեղծանում էին` ասելով. «Եթե թույլ տան` շատ տարածքներ կազատագրենք, որտեղ մեր դիրքերն է'լ ավելի կամրապնդվեն, ինչի համար էլ թշնամին ու նրան հովանավոր պետությունները մատ … կլինեն»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր