Հումորային փոթորիկ Երևանում. «Ֆուլ Հաուս»-ի անդրանիկ ներկայացման հասույթը փոխանցվեց սահմանին զոհված զինվորների ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մայիսի 16-ին, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Ֆուլ Հաուս» շոուի անդրանիկ ներկայացումը:
Դահլիճոմ ասեղ գցելու տեղ չկար, իսկ ներկայացման ողջ ընթացքում չէին դադարում ծափերը: Դերասանական կազմը մի իսկական հումորային փոթորիկի վերածեց դահլիճը:
Ներկայացման վերջում ժողովրդի կողմից ճանաչված ու սիրված Մենչը հայտնեց, որ ներկայացման ողջ հասույթը փոխանցվելու է ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ հերոսաբար զոհվածների ընտանիքներին:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի