211652_close_icon
views-count24571 դիտում article-date 00:04 26-09-2015

Այսօր «Ֆուլ Հաուս» նախագծի պրոդյուսեր «Մենչ» մականվամբ Արմեն Պետրոսյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` սեպտեմբերի 26-ին, սիրված շոումեն, «Ֆուլ Հաուս» նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) ծննդյան օրն է: [color=#EF2929] SHAMSHYAN.com-ը[/color] շնորհավորում է Ա. Պետրոսյանին, ցանկանալով երկար տարիների կյանք, ընտանեկան խաղաղ առօրյա և, որ ամենակարևորն է` այնքան փող ունենա, որ շարունակի բարեգործական ակցիաները, որոնց մասին չգիտես ինչու` գաղտնի է պահում: [color=#EF2929] Ծննդյան տարեդարձի օրվա աղոթք Ամենակա՛լ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից եւ իմ կյանքի մնացյալ օրերը անցկացնեմ բարեգործությամբ ու քո պատվիրանների համաձայն, աստվածահաճո եւ զգաստ կենցաղով ու բարեպաշտությամբ, քո՛ փառքի համար, որպեսզի հոգիս փրկվի, ծնողներս մխիթարվեն եւ եղբայրներս ու բոլոր ընկերներս ուրախանան եւ օգտվեն: Եւ ինչպես որ քո սքանչելագործությամբ ինձ մորս արգանդից հանեցիր, որ ժամանակավոր կերպով այս աշխարհում ապրեմ, նույնպես էլ վերջին օրը ինձ երկրի արգանդից հանիր, որ անմահական եւ հավիտենական կյանքով ապրեմ Քո արքայության մեջ, Քո լույսի շնորհքով, որովհետեւ դո՛ւ ես իմ Տերը եւ Աստվածը, ո՜վ իմ փրկիչ եւ ապավեն. Քո շնորհքի օգնության ապավինած եմ մնում այժմ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն...[/color] Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր