211652_close_icon
views-count18660 դիտում article-date 18:20 16-05-2016

Զգուշացրեք Բադասյանին, թող ուշադիր լինի Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի մասին նման արտահայտություններ անելիս. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին փոխանցել է, որ արցախցի հրամանատար Վահան Բադասյանը իր արտահայտությունների մեջ ուշադիր լինի` Արցախի հերոսի նկատմամբ հայտարարություն անելուց: «Ես խնդրում եմ ձեզ՝ բոլոր լրագրողներիդ, մեկ անգամ հնարավորություն ունեցեք, ծանոթացեք գեներալ Գրիգորյանի աշխատանքային ռեժիմին. առավոտից երեկո գտնվում է առաջնագծում, նրա քնելու ժամը 3 ժամ է, 90-ականների նման կռվում է և նման միջադեպ լինել չէր կարող»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը, անդրադառնալով առաջնգածում Մանվել Գրիգորյանի և զինվորների հետ միջադեպին, մասնավորապես, թե Մանվել Գրիգորյանը հայհոյել է դիրքեր բարձրացող զինվորներին, ապա նշել թե գեներալը արցախյան ազատամարտի տարիներին թալանով է զբաղվել, որ նրա ու «Լիսկայի» նմանների պատճառով է, որ հայակական կողմերը ստիպված են պայքարել երկու ճակատում:

Նմանատիպ նյութեր