2160 դիտում
15:18 10-05-2016
Թող որևէ մեկը շտապողականություն չցուցաբերի «Պանամական փաստաթղթերի« հարցում, եթե կան նման անուններ, համապատասխան մարմինները ուսումնասիրում են. Վահրամ Բաղդասարյան
Պանամական օֆշորային փաստաթղթերում Հայաստանի քաղաքացիների անուններ հայտնվելու փաստն ուսումնասիրվում է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ես խնդրում եմ, որ որևիցե մեկը շտապողականություն չցուցաբերի: Դրանք, ամեն ինչը, բոլորն էլ ուսումնասիրվում են: Արդեն տեսնում եք, որ կան արձագանքներ, ձեր նշած դեպքն արդեն եղել է, և եթե կան նման անուններ, այդ բոլոր անունների շրջանակներում համապատասխան մարմինները կատարում են ուսումնասիրություններ և ենթադրություններ պետք չի անել»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,-ասել էր Միհրան Պողոսյանը:
Ինչ վերաբերում է, որ նոր անուններ են շոշափվում, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Անուններ շատ կարող են շոշափվել, համենայնդեպս, դրա հավաստիության մեջ պետք է համոզվել»:
Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որ «այն պատգամավորների հետ, որոնք փորձել են փակ հանդիպումը դարձնել «փակ» հանդիպում, ճանապարհ չունի անցնելու, ափսոսանք հայտնեց, որ ոչ միայն տեղեկություններ են դուրս եկել, այլև ձայնագրություններ է արվել:
Նմանատիպ նյութեր
3952 դիտում
12:44 08-05-2016
ԼՂՀ անկախության ճանաչման հարցում շտապողականություն դրսևորելով՝ գնդակը կտեղափոխենք մեր դաշտը. Վ. Բաղդասարյան
Այս բաժնից
700 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
964 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
808 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը