211652_close_icon
views-count2734 դիտում article-date 17:55 16-05-2016

Հունիսի 1-ից կմեկնարկի «Երևանյան ամառ - 2016» եռամսյա ծրագիրը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների մասնակցությամբ վարչական շրջաններում հրավիրվել են խորհրդակցություններ, որի շրջանակում տնօրեններին է փոխանցվել քաղաքապետի հատուկ հանձնարարականը՝ դպրոցներում վերջին զանգի հետ կապված դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու վերաբերյալ: Նշվել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների ավարտական խմբերում դրամահավաքության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով էլ համապատասխան հանձնարարականներ են տրվել վարչական շրջանների կրթության բաժինների աշխատակիցներին: Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի փոխանցմամբ պատրաստ է նաև հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկող «Երևանյան ամառ - 2016» եռամսյա ծրագրի միջոցառումների ցանկը և ժամանակացույցը: Նշվել է, որ այս համատեքստում նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը վերջնական հաստատելուց հետո այն ներկայացնել հանրությանը:

Նմանատիպ նյութեր