5252 դիտում
21:16 29-05-2018
Հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մարզամշակութային ծրագիրը նվիրված կլինի Երևանի հիմնադրման 2800-ամյակին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի փողոցներում, բակերում, զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, բարեկարգման, տեղադրված գույքի վերանորոգման և անհրաժեշտության դեպքում նորերով փոխարինելու աշխատանքները։
Քաղաքապետարանի ընթացիկ տարվա ծրագրով ընթանում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգումն ու ներկումը։ Քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի վարչության պետերին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը իրականացվող բոլոր աշխատանքների ուղղությամբ՝ հետևելով դրանց որակին:
Հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մարզամշակութային ծրագրի վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր կազմակերպչական աշխատանքներն ավարտված են, քաղաքացիներին էլ արդեն բաժանվում են ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական բուկլետները: Նշվել է, որ այս տարի շուրջ 50 միջոցառումներից բաղկացած եռամսյա ծրագիրը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Նաև զեկուցվել է, որ պատրաստ է հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքում նախատեսված տոնական միջոցառումների ծրագիրը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը հանձնարարել է նախապատրաստվել մայրաքաղաքում սեզոնային գյուղատնտեսական մթերքների շուկաների վերաբացմանը:
Նմանատիպ նյութեր
9950 դիտում
19:25 16-07-2018
«Երևանյան ամառ 2018». ավտո-մոտո շոու՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
988 դիտում
19:00 15-06-2015
«Երևանյան ամառ» եռամսյա մարզամշակութային միջոցառումները շարունակվում են
4178 դիտում
23:59 17-07-2017
Շարունակվում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները
Այս բաժնից
1294 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ