211652_close_icon
views-count2882 դիտում article-date 13:22 15-05-2016

ԻՊ գրոհայինները Սիրիայում հիվանդանոց են զավթել և մի քանի ժամ վերահսկել այն

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները զավթել և մի քանի ժամ իրենց վերահսկողության տակ են պահել Սիրիայի արևելյան Դեյր-էզ-Զաուր քաղաքի հիվանդանոցը, հայտնում է Tass-ը: Ակտիվիստների տվյալներով՝ սիրիական բանակի ու ահաբեկիչների միջև տեղի ունեցած կատաղի մարտի ընթացքում սպանվել է իշխանամետ 35 զինյալ և ԻՊ-ի 20-ից ավելի գրոհային: Ահաբեկիչները պատանդ էին վերցրել նար հիվանդանոցի մի քանի աշխատակիցների: Սիրիայում գործող Մարդու իրավունքների հարցերով դիտորդական կենտրոնի տվյալներով՝ կառավարակա ուժերին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել հիվանդանոցը մի քանի ժամ տևած մարտերից հետո, սակայն պատանդների մասին ոչ մի տեղեկություններ չկան: Վերլուծաբան Սեբաստիան Աշերի խոսքով՝ հիվանդանոցի զավթումը ահաբեկիչների կողմից նշանակում է, որ ԻՊ-ը մինչև հիմա մեծ սպառնալիք է Սիրիայում կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքների համար:

Նմանատիպ նյութեր