211652_close_icon

ԻՊ գրոհայինները զավթել են սիրիական հնագույն Պալմիրա քաղաքը

views-count1490 դիտում article-date 09:21 21-05-2015
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները զավթել են Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքը: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի մարդու իրավունքների հետազոտական կենտրոնին: Կենտրոնի տվյալներով՝ անհայտ է քաղաքի համար պայքար մղած սիրիական բանակի շատ զինվորների ճակատագիրը: Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Պալմիրայի բնակիչները տարհանվել են: Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտնել էր, որ ահաբեկիչների գրոհից առաջ հարյուրավոր հնագույն արձաններ են դուրս բերվել քաղաքից դեպի անվտանգ վայրեր:

Նմանատիպ նյութեր