«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են Սիրիայի սահմանի վրա գտնվող Էլ Քաիմ քաղաքը։ Այս մասին այսօր հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, փոխանցում է ITAR-TASS-ը։
Բադադից 550 կմ հեռավորության վրա գտնվող, Անբար նահանգի հյուսիսային Էլ Քաիմ քաղաքում մարտերն ընթանում էին ուրբաթ օրը։ Ավելի վաղ հայտնել էին, որ տվյալ բնակտարածքի մարտերի ընթացքում զոհվել է Իրաքի անվտանգության ուժերի 34 զինծառայող։
Էլ Քաիմը կարևոր ստրատեգիական տարածք է, քանզի դրա գրավումից հետո գրոհայինները հանգիստ կարող են սիրիա֊իրաքյան սահմանով զինամթերք ներկրել։