ՊՍԺ-ն Իբրահիմովիչի փոխարեն ցանկանում է բերել Մարսյալին
ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» 19-ամյա հարձակվող Անտոնի Մարսյալի ներկայացուցիչների հետ:
Փարիզյան ակումբը երիտասարդ ֆրանսիացուն դիտարկում է որպես հարձակման գծի համալրում այն բանից հետո, երբ Զլաթան Իբրահիմովիչը հայտարարեց թիմից հեռանալու մասին:
Միևնույն ժամանակ ՊՍԺ-ում հասկանում են, որ այդ տրանսֆերի շուրջ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ շատ բարդ կլինի պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ Մարսյալը ընդամենը նախորդ ամռանն է Անգլիա տեղափոխվել 80 մլն եվրոյի դիմաց: