Իբրահիմովիչի գոլը ՊՍԺ-ին դուրս բերեց Ֆրանսիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ. տեսանյութ
Ֆրանսիայի գավաթի 1/4 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սենտ- Էտյենին»: Խաղի միակ գոլը հեղինակեց հյուրերի առաջատար Զլատան Իբրահիմովիչը: Նշենք, որ խփած գոլից հետո տանտերերի անկարգությունների հետևանքով մրցավարը ստիպված էր մի քանի րոպեով դադարեցնել խաղը: «Սենտ-Էտյեն»-ի երկրպագուները տարբեր առարակներ էին նետել խաղադաշտ:
Փարիզեցիների մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանության արդյունքում:
«Սենտ - Էտիեն» - ՊՍԺ`0:1
Գոլ` Իբրահիմովիչ 72’