211652_close_icon
views-count9791 դիտում article-date 13:31 14-05-2016

Նրանց հիվանդանոց տանելու համար անհրաժեշտ է միանգամից 3 ավտոմեքենա. նորածին հնգյակը հասցրել է գրավել հազարավոր մարդկանց սրտեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/29/75802/]պատմել էր[/url], որ ավստրալուհի Քիմբերլի Տուչին հինգ երեխայի է սպասում։ Նրա փոքրիկները լույս աշխարհ են եկել հունվարին և արդեն հասցրել հիացնել շատերին։ Նորածինների հիասքանչ նկարները մեծ թվով հավանությունների են արժանացել, իսկ ինքը՝ երեխաների մայրը պատմել է, թե ինչպես է միաժամանակ հոգ տանում հինգ երեխաների մասին։ «Նրանց հիվանդանոց տանելու համար անհրաժեշտ է միանգամից երեք ավտոմեքենա, իսկ շաբաթվա մեջ նրանք կեղտոտում են շուրջ 350 տակդիր»։ Չնայած դժվարություններին՝ ամուսինները խոստովանում են, որ շատ երջանիկ են։ Երեխաների՝ առողջ լինելու հավանականությունները քիչ էին, սակայն, բարեբախտաբար, այժմ նրանք բոլորն առողջ են։ «Ոչ ոք չէր մտածում, որ ես կարող եմ դա անել։ Կյանքումս առաջին անգամ հպարտանում եմ ինձնով»,- ասում է փոքրիկների մայրիկը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր