211652_close_icon
views-count1314 դիտում article-date 09:05 29-05-2014

ՕԵԿ-ը գիտի մարդկանց սրտեր և հոգիներ տանող ճանապարհը․ 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է․ «Շատերը թերահավատորեն են վերաբերվում այն գաղափարին, որ ՕԵԿ-ին կհաջողվի գրավել մարդկանց սրտերը։ Բայց ՕԵԿ-ը գիտի մարդկանց սրտեր և հոգիներ տանող ճանապարհը, դա խոստումներ տալն է: Եվ ՕԵԿ-ն այդ ճանապարհի վրա է. նորաստեղծ ընտանիքներին խոստանում են նվազագույնը 300 հազար դրամ, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքները վերացնողներին և նրանց երեխաներին՝ անվճար պրոթեզ և առողջարանային բուժում և այլն։ Սրանք նախընտրական խոստումներ չեն, այլ օրենքի նախագծեր, բայց քանի որ դրանք չեն ընդունվի, ապա հաստատ կդառնան նախընտրական խոստումներ, և բոլոր նրանք, ովքեր կհավատան դրանց, կդառնան ՕԵԿ-ի պոտենցիալ ընտրողները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր