«Տեսնող սրտեր» խորագրով հոբելյանական համերգ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբի մասնակցությամբ
ՀՀ ԿԳՄՍՆ գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, պատրաստվում է հոբելյանական համերգի։
«Տեսնող սրտեր» խորագրով համերգը տեղի կունենա Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում՝ մայիսի 5-ին, ժամը 19։00-ին։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը, որոնք գործում են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, ղեկավարում է գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը։ Երգչախումբը միջազգային և հանրապետական բազմաթիվ մրցույթների դափնեկիր է։ Այն մասնակցել է Հայաստանի և արտասահմանի բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների և բոլորում արժանացել է գլխավոր մրցանակի (Գրան պրիի)։ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը փառատոներին ներկայանում է նաև առցանց տարբերակով։
Երգչախումբը այս 10 տարիների ընթացքում բազմաթիվ հաջողությունների է հասել թե Հայաստանում, թե արտերկրում։ Համերգներով հանդես է եկել Հայաստանի և Արցախի զորամասերում, մանկատներում, տուն-ինտերնատներում, ինչպես նաև մասնակցել է համերգների Հայաստանի տարբեր մարզերում։ Երգչախմբերը բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր են։ Ի ուրախություն բոլորիս՝ բոլոր մրցույթ-փառատոներում արժանացել են գլխավոր մրցանակի (Գրան պրիի)։ Մասնակցել են միջազգային մրցույթ-փառատոների՝ Վրաստանում (ամենամյա), Կիպրոսում՝ Նիկոսիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում և Օմանում, Եգիպտոսում՝ Շարմ էլ Շեյխում և այլուր։
Հոբելյանական համերգին կմասնակցեն նաև՝
ՀՀ ԿԳՄՍՆ ԳԴՄՄԿ-ի «Արցախ» ժողովրդական գործիքների անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյան
ՀՀ ԿԳՄՍՆ ԳԴՄՄԿ-ի «Միլլենիում» ժամանակակից պարի ստուդիան՝ գեղարվեստական ղեկավար Քրիստինա Ավագիմյան
ՀՀ ԿԳՄՍՆ ԳԴՄՄԿ-ի «Բարեկամություն» աշխարհի ժողովուրդների պարերի անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Գոհար Միրաքյան
ՀՀ ԿԳՄՍՆ ԳԴՄՄԿ-ի մարիոնետների թատրոն-ստուդիան՝ ղեկավար Մարո Անդրիասյան, խմբակավար Լուսինե Առաքելյան
Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» գործիքային անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Հարություն Մուրադյան
Արտաշատի գեղագիտական կենտրոնի «Հայեր» պարի ստուդիան՝ գեղարվեստական ղեկավար Նարինե Պետոյան
Հայկանուշ Դանիելյանի արվեստի դպրոցը՝ տնօրեն Նաիրա Դիվանյան
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի քանոնահարուհիները՝ գեղարվեստական ղեկավար Նարինե Պրուտյան
ԵԿՄ Էրեբունու տարածքային կազմակերպության թմբկահարները՝ ղեկավար Սամվել Խաչատրյան
Հատուկ հյուրեր՝
Սոֆի Դևոյանի պարի դպրոցը
Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյան, վոկալի մասնագետ՝ Անի Դիվանյան
«Սասուն» ազգային երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, «Գաթա բենդ» խմբի համահիմնադիր՝ Բարեշնորհ Անդրանիկ Սարկավագ Մանուկյան
ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» ազգային երգի-պարի փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյան
Դահլիճի հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք բոլորին։