ԻՊ-ի գրոհայինները Իրաքում սպանել են «Ռեալի» 16 երկրպագուի. տեսանյութ
                        Իրաքի Բալադ քաղաքում Մադրիդի «Ռեալի» ֆան-ակումբում Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության գրոհայինների հարձակման արդյունքում 16 մարդ է զոհվել: 
Երեք իսլամիստ գրոհային ինքնաձիգներից կրակ են բացել սրճարանում, որտեղ գտնվում էր «Ռեալի» երկրպագուների ակումբը: Հարձակման արդյունքում զոհվել է 16 հոգի, ևս 20-ը վիրավորվել են:
Հարձակվողներին հաջողվել է թաքնվել: Սակայն նրանցից մեկը ավելի ուշ շուկայի մոտ իրեն պայթեցրել է, երբ նրան հայտնաբերել և փորձել են ձերբակալել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


