Իրաքում գրոհայինները 7 զինվորական են սպանել
Իրաքի իշխանությունները հաղորդել են Մոսուլ քաղաքի մոտակայքում գրոհայինների հարձակման հետևանքով 7 զինվորների մահվան մասին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ըստ վարկածի զինված գրոհայինները հարձակում են իրականացրել Մոսուլ քաղաքի մուտքը վերահսկող անցակետի վրա, որը գտնվում է Բաղդադից հյուսիս – արևմուտք:
Մարտի սկզբին Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան և Քաթարը, օգնում են գրոհայիններին և երկրի տարածքների նկատմամբ նկրտումներից ելնելով պատերազմում են Իրաքի դեմ:
2014 թվականի սկզբից Իրաքում հնչել են ավելի քան տասնյակ պայթյուններ: