Իրաքում գրոհայինները Վրաստանի 16 քաղաքացիների են առևանգել
Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում գրոհայինները նախօրեին առևանգել են Վրաստանի 16 քաղաքացիների: Այս մասին հայտնում է Georgia Online-ը: Տեղեկությունների համաձայն՝ նրանք աշխատում էին գրոհայինների կողմից վերահսկվող Մոսուլ քաղաքում գործող հեռահաղորդակցային ընկերությունում:
ԻրաքումՎրաստանի դեսպանատնից տեղեկացրել են, որ միջադեպի մասին որևէ տեղեկություն իրենց հայտնի չէ: Վերջին օրերին Իրաքում գրոհայինների կողմից իրականացվող մեծամասշտաբ հարձակումների հետ կապված՝ Վրաստանի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Իրաք այցելելուց, իսկ Իրաքում գտնվողներին՝ լինել չափազանց զգույշ: