Զինեդին Զիդան. Մեզ սպասվում է մեր կյանքի ամենակարևոր հանդիպումը
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Դեպորտիվոյի» հետ հանդիպմանը:
«Մենք պատրաստվում ենք ցուցադրել մեր լավագույն խաղը և կձգտենք հաղթել, իսկ մնացածը մենք ի վիճակի չենք վերահսկել:
Շաբաթ օրը մեզ սպասվում է մեր կյանքի ամենակարևոր հանդիպումը, մենք պարտավոր ենք հաղթել և վաստակել 3 միավոր:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի եզրափակչին, ապա թիմերի հնարավորությունները հավասար են, և ով հակառակն է պնդում, նա ստում է», ասել է Զիդանը: