«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը՝ կրկին «Երևան Սիթի Տուր»-ով` բանկային համակարգով հետաքրքրվող երիտասարդների համար
                        Երևանի քաղաքապետարանը և Կենտրոնական բանկն արդեն հինգերորդ տարին է ՝ ֆինանսական ոլորտի ուսանողների, ոլորտով հետաքրքրված աշակերտների համար կազմակերպում են մեկամսյա ծրագիր՝ ճանաչողական շրջագայություններ ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերում։ 
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների  ամիս» ծրագրի շրջանակում ֆինանսական և բանկային ոլորտի ուսանողները, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված աշակերնտերն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն շրջելու  «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով և ծանոթանալու մայրաքաղաքի ֆինանսական կառույցներին և դրանց գործունեությանը՝ ծրագրի համար մշակված հատուկ երթուղով:
Կենտրոնական բանկի  «Իմ ֆինանսների միամսյակ» նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի  «Երևան Սիթի Տուր»  ծրագրով  այս  տարի`  ապրիլի  19-ից մինչև  մայիսի 15-ը,  անցկացվելու է 8 շրջագայություն, որի մասնակիցները նախապես  հերթագրվել են։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

