Ռոնալդուն Marca-ի ընթերցողների վարկածով ճանաչվել է Պրիմերայի լավագույն խաղացող
Իսպանական Marca պարբերականը ամփոփել է ընթերցողների շրջանում անցկացված քվեարկության արդյունքները և պարգևատրել 2015/16 մրցաշրջանի լավագույն խաղացողներին:
Լավագույն դարպասապահ է ճանաչվել Կելյոր Նավասը («Ռեալ»), լավագույն պաշտպան` Մարսելոն («Ռեալ»):
Մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է մրցաշրջանի լավագույն հարձակվողի և լավագույն խաղացողնի մրցանակները:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո»):
Նշենք, որ ֆեյսբուքում անցկացված քվեարկությանը մասնակցել է 1,2 մլն մարդ` 191 երկրից: