Զիդանը ճանաչվել է Պրիմերայի ապրիլ ամսվա լավագույն մարզիչ, Կոկեն` լավագույն խաղացող
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արժանացել է Իսպանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն մարզչի մրցանակին: Լավագույն խաղացող է ճանաչվել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն:
43-ամյա Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» ապրիլին 6 խաղում 6 հաղթանակ է տարել, որի շնորհիվ էլ ակումբը Պրիմերայում կարողացավ գրավել 2-րդ տեղը:
Կոկեն ապրիլին դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Ատլետիկոն» ապրիլի բոլոր խաղերում նույնպես միայն հաղթանակներ էր տարել:
Հիշեցնենք, որ այս երկու թիմերը կհանդիպեն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, որը կկայանա մայիսի 28-ին` Միլանում: