Մեսին CIHEFE-ի վարկածով ճանաչվել է Պրիմերայի պատմության լավագույն ֆուտբոլիստը. Ռոնալդուն 17-րդն է
Իսպանական ֆուտբոլի պատմության և վիճակագրության հետազոտական կենտրոնը (CIHEFE) ուսումնասիրել է 86 տարվա ընթացքում պրիմերայի ֆուտբոլիստների արդյունավետությունը:
Տվյալները հավաքելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ՝ ներառյալ մրցաշրջանում անցկացրած խաղային րոպեները,գոլերը, ինքնագոլերն ու կարմիր քարտերը:
Արդունքում Պրիմերայի պատմության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիոնել Մեսին:
Թոփ-10 խաղացողները.
1. Լիոնել Մեսի («Բարսելոնա») - 545
2. Ռաուլ («Ռեալ») - 528
3. Սեսար Ռոդրիգես («Բարսելոնա») - 524
4. Տելմո Սարա («Ատլետիկ») - 493
5. Կինի («Սպորտինգ», Խիխոն, «Բարսելոնա») - 488
6. Խուան Արսե (Սևիլյա) - 481
7. Ալֆրեդո Դի Ստեֆանո («Վալենսիա», «Ռեալ») - 481
8. Ֆրանսիսկո Խենտո («Ռասինգ», «Ռեալ») - 467
9. Սանտիլյանա («Ռեալ») - 464
10. Գիլյերմո Գորոստիսա («Ատլետիկ», «Վալենսիա») – 454
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 415 միավորով զբաղեցրել 17-րդ տեղը