Խամես Ռոդրիգեսը կհեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի ակումբը:
Մոտ ժամանակներս ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ հանդիպելու է Խամեսի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և այդ մասին կտեղեկացնի:
Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին», սակայն երկու ակումբն էլ մտադիր են ավելի քիչ ծախսել այդ տրանսֆերի համար, քան` «Ռեալը», որը կոլումբիացու համար «Մոնակոյին» 2014թ. վճարել էր 80 մլն եվրո:
Նշենք, որ «Յուվենտուսն» էլ է ցանկանում ձեռք բերել Խամեսին, գործարքի արժեքը գնահատվում է մոտ 40-50 մլն եվրո:
Խամեսը «Ռեալի» կազմում 46 հանդիպում է անցկացրել, դարձել 17 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: