«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները ձեռնարկած գրոհի արդյունքում զավթել են «Շահր» և «Մահր» գազի հանքերը, որոնք գտնվում են Սիրիայի արևելյան Հոմս նահանգում, հաղորդում է Tass-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի կառավարական ուժերը այս պահին մարտի մեջ են մտել ԻՊ-ի հետ հարևան «Ջեզալ» հանքավայրի հարևանությամբ և փորձում են կրկին վերահսկողություն սահմանել 10 կմ հեռավորության վրա գտնվող T-4 ռազմական օդակայանը:
Երեկ ահաբեկիչները զավթել են 2 անցակետ, որով հսկվում էր դեպի ավիաբազա տանող ճանապարհը, և հարձակվել զորանոցի վրա: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց հաջողվել է խոցել Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռը: Բացի այդ, ահաբեկիչները փորձում են ներխուժել Խավաթիմ բնակավայրը, որտեղից ավելի հեշտ է հասնել Պալմիրային: