Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաքը կործանման վտանգի տակ է
                        Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաքը, որը Մերձավոր Արևելքի ճարտարապետական մարգարիտներից մեկն է, կործանման վտանգի տակ է:
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Պալմիրայից հյուսիս ընկած Սուհան քաղաքը: Նախօրեին էլ նրանք հարձակվել են Պալմիրայի արևելքում գտնվող Թադմուր քաղաքի վրա, սակայն սիրիական կառավարական բանակը հետ է մղել ապստամբներին: Զինյալները Թադմուրում սպանել են մոտ 30 խաղաղ բնակիչների` մեղադրելով նրանց Ասադի ռեժիմի հետ համագործակցության մեջ: 
Հարկ է նշել, որ Պալմիրա քաղաքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

