2798 դիտում
12:17 11-05-2016
Յուրի Լուժկովը Ռուսաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը չափազանց ծանր է գնահատում
Մոսկվայի նախկին քաաղքապետ Յուրի Լուժկովը հայտարարել է, որ իրականում Ռուսաստանի տնտեսական սեկտորը ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել և երկրի ներկայիս կառավարությունը դժվար թե կարողանա առաջացած դժվարությունները հեշտ ու հանգիստ հաղթահարել, փոխանցում է BBC-ն:
Նա նշել է, որ նախարարների կաբինետը չի զբաղվում էկոնոմիկայի ու գիտության իրական խնդիրներով: Իսկ գիտության զարգացման հանդեպ հետաքրքրության բացակայությունը, հատկապես կիրառական բնագավառում, զրկում է երկրին նոր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի նոր տեակների ստեղծման հեռանկարներից:
Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանը չունի ոչ մի բնագավառ, որը եկամտաբերության բարձր մակարդակ ունենա և կարողանար լուծել բանկային լուրջ խնդիրները, իսկ երկիրը տնտեսության ու սոցիալական ոլորտներում գնում է դեպի «ձեռքի կառավարման համակարգը»:
Նմանատիպ նյութեր
3434 դիտում
21:02 23-12-2016
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հոսպիտալացվել է
6424 դիտում
13:28 10-12-2019
Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը
Այս բաժնից
1360 դիտում
22:44 03-02-2025
Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է. Փեզեշքիանը՝ Հաջիևին
1522 դիտում
16:35 03-02-2025
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է
2422 դիտում
12:06 03-02-2025
Լևոն Տեր-Պետրոսյան. Ինչու չդիմեցի ժողովրդին և նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից. newsline.am