Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը
Կյանքի 84-րդ տարում մահացել Է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Նա գտնվում Էր Եվրոպայում: Առայժմ ոչինչ ավելի չեմ կարող ասել»,- նշել Է գործակալության զրուցակիցը:
1992 թվականի հունիսին Լուժկովը Մոսկվայի երկրորդ քաղաքապետն Է դարձել Գավրիիլ Պոպովից հետո: Նա քաղաքը ղեկավարել Է 18 տարի: 2010 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը նրան պաշտոնաթող արեց «վստահության կորստի կապակցությամբ»: