Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հոսպիտալացվել է
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Լուժկովի մամուլի խոսնակ Գենադի Տերեբկովը գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Յ. Լուժկովը հոսպիտալացվել է թոքաբորբով և առաջիկա օրերը կանցկացնի հիվանդանոցում:
Նշենք, որ Յ. Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1992 -2010 թվականներին: Նա 80 տարեկան է: