211652_close_icon
views-count9784 դիտում article-date 23:27 11-05-2016

Սովետա-գերմանական պատերազմի մութ էջը (Դահիճ Տոնկա)

[b]«Ես չեմ ճանաչել նրանց, որոնց գնդակահարել եմ: Եվ չեմ իմացել, թե ինչի համար են դատապարտվել մահապատժի: Նրանց կանգնեցնում էին հատուկ փորված փոսի դիմաց, դեմքով դեպի փոսը, մեջքով դեպի ինձ: Ես ծնկի էի գալիս գնդացրի առջև և սպայի հրամանով կրակահերթ արձակում: Ոմանք մահվանից առաջ ինչ-որ բան էին երգում... Ոչ ոքի չեմ հիշում, բացի մեկից: Մեկ անգամ մահապատժի դատապարտված մի երիտասարդ անսպասելի նայեց իմ կողմն ու բարձր բղավեց. «Այլևս չենք տեսնվի. Մնաս բարո՜վ, քույր»»[/b] (հատված Անտոնաինա Մակարովայի հարցաքննությունից): 1941-ի օգոստոսին Հայնց Գուդերիանի տանկային դիվիզիան սրընթաց առաջ էր շարժվում Խորհրդային միության տարածքով: Օռլովի մարզում (Կենտրոնական Ռուսաստան) Լոկոտ գյուղաքաղաքի մոտ նրանց դիմաց անսպասելի պարզվում են սպիտակ-կապույտ-կարմիր դրոշներ: Գուդերիանը կարծում է, թե դուրս են եկել Սովետի տարածքից և հրամայում կանգ առնել: Քիչ անց գերմանացիներին են մոտենում սպիտակ-կապույտ-կարմիր դրոշ պարզած մի խումբ ռուս մտավորականներ: Ովքե՞ր էին նրանք: Եվ ու՞ր էին անհետացել սովետական բանակն ու իշխանությունները: Օռլովի (ներկայում՝ Բրյանսկ) մարզի Լոկոտ գյուղաքաղաքը Ռոմանովների հարստության ամառանոցն էր: Այնտեղ Մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչը (Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդի կրտսեր եղբայրը) կառուցել էր երկհարկանի փայտե դղյակ, հարակից հոյակերտ այգի, գործարաններ, հեռախոսակայան: Լոկոտ գյուղաքաղաքը Ռուսաստանի ամենաբարեկարգ և բարեկեցիկ բնակավայրերից էր: Լոկոտի, ինչպես նաև՝ մարզի գյուղացիները վայելում էին Ռոմանովների հոգատարությունը և արտոնյալ կարգավիճակում ապրում տասնամյակներ շարունակ: Նրանք ազատված էին մի շարք հարկերից, նվիրված էին ազնվականությանը, եկեղեցուն, ռուսական ավանդույթներին և արժեքներին: [img]/ups/images/0411468001462822203763583.jpg[/img] [i]Ռուսաստանի Մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչ Ռոմանով[/i] Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկները և անախիստները երկու անգամ փորձել են թալանել Լոկոտի եկեղեցին, սակայն տեղի գյուղացիները կազմակերպված դիմադրություն են ցույց տվել և պաշտպանել սրբությունները: Լոկոտում նույնիսկ 1941 թվականին սովետական իշխանության կողմնակիցները շատ քիչ էին: [img]/ups/images/0979107001462821115166386.gif[/img] [i]Այս դրոշն է պարզվել Գուդերիանի տանկերի դիմաց[/i] Նախքան գերմանական տանկերի մոտենալը, սովետական իշխանության ներկայացուցիչներն ու կոմունիստները կազմակերպված տարհանվում են, և Օռլովի մարզում տասնամյակներ կառուցված սովետական համակարգը փլվում է խաղաթղթերից պատրաստված տնակի նման: Գյուղացիները սուլոցներով և հիշոցներով են ճանապարհում փախչող կոմունիստներին՝ նրանց անվանելով վախկոտ դավաճաններ: [img]/ups/images/0027872001462821131881495.jpg[/img] [i]ԽՍՀՄ առաջնորդ Ի.Վ. Ստալին[/i] [b]«Հակառակորդին չթողնել ոչ մի կիլոգրամ հաց և ոչ մի լիտր վառելիք»[/b] (հատված Ի.Վ.Ստալինի 1941թ. հուլիսի 3-ի հրամանից): Այս հրամանով առաջնորդվող կոմունիստները Օրլովի մարզում տարհանման ժամանակ 30450 տոննա հացահատկի պաշարից 25285 տոննան այրում են: Այսպիսով միտումնավոր սովի են մատնում ռուս բնակչությանը: Միայն Լոկոտում չեն կարողանում ոչնչացնել հացի, սննդի, վառելիքի պաշարները, գույքը: Լոկոտի բնակիչները կազմակերպված թույլ չեն տալիս ոչնչացնել իրենց սննդի պահուստներն ու ունեցվածքը, կարողանում են կանխել նաև անիշխանությունից օգտվող ավազակների հարձակումները: Այսպիսով Լոկոտում ազնիվ գյուղացիները, մտավորականներն ու նախկին քաղբանտարկյալները ձևավորում են նոր իշխանություն, հաստատում կարգուկանոն, կազմակերպում պաշտպանություն: Եվ քանի որ նրանց մեծ մասը նվիրված էին ռուսական ավանդույթներին, ապա կոմունիստների փախուստից հետո վերականգնում են նախաբոլշևիկյան խորհրդանիշներն ու բարքերը և հռչակում Ռուսական ազգային պետություն՝ Լոկոտական Հանրապետություն: [img]/ups/images/0776786001462821157426941.jpg[/img] [i]Վերմախտի գեներալ Հայնց Գուդերիանը և նրա տանկային դիվիզիան[/i] Գուդերիանը բանակցում է սպիտակ-կապույտ-կարմիր դրոշով ներկայացածների՝ ֆիզիկայի ուսուցիչ Կոնստանտին Վոյսկոբոյնիկի և ինժեներ Բրոնիսլավ Կամինսկու հետ: Նրանք երկուսն էլ 30-ականներին բռնադատվել էին քաղաքական հոդվածներով: Վոյսկոբոյնիկն ու Կամինսկին նշում են, որ Օռլովի մարզում կոմունստներ չկան, բոլորը փախել են թիկունք: Մնացել են մի խումբ ազնիվ մարդիկ՝ մտավորականներ, նախկին քաղբանտարկյալներ, հոգևորականներ, որոնք ձևավորել են ընտրովի ավագանի, որն էլ հռչակել է ռուսական ազգային պետություն: Իսկ խաղաղ մարդիկ ապրում են ռուսական ավանդույթներով ու ժողովրդավարական արժեքներով և ամբողջովին վստահում են նոր ընտրովի իշխանություններին: [img]/ups/images/0272395001462821174243751.jpg[/img] [i]Կոնստանտին Վոյսկոբոյնիկ և Բրոնիսլավ Կամինսկի[/i] Գերմանիան հիմք ընդունելով ստեղծված իրողությունները և Գուդերիանի երաշխավորությունը, 1941թ նոյեմբերին ճանաչում է Լոկոտական Հանրապետությունը: Մի քանի շաբաթ անց Լոկոտական Հանրապետության անկախությունը ճանաչում են նաև Գերմանիայի դաշնակիցները, գործընկերները և մի շարք այլ երկրներ: Այդպես Լոկոտական Հանրապետությունը դառնում է միջազգային իրավունքի սուբյեկտ: Մի քանի ամիս անց Հանրապետության կազմի մեջ կամավոր մտնում են հարակից մի քանի շրջաններ: Բնակչությունը մի քանի ամսում հասնում է մոտ 1 միլիոնի: [img]/ups/images/0333987001462821186752893.jpg[/img] Լոկոտական Հանրապետությունը էությամբ մաքուր ռուսական պետություն է դառնում: Երկրում վերաբացվում են ռուսական եկեղեցիները, տպվում դպրոցական նոր դասագրքեր, ընդունվում սահմանադրություն և օրենքներ, բացվում է թատրոն, տպվում թերթ։ Տնտեսությունն ազատականացվում է։ Բանակի, կառավարման մարմինների, դատարանների, ոստիկանության բոլոր պաշտոնյաները ընտրվում են ավագանու կողմից: Կառավարության նստավայրը Մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչի երկհարկանի փայտե դղյակն էր: Լոկոտիայում գերմանական զորք չի տեղակայվում, Գերմանիան չի միջամտում Լոկոտի ներքին գործերին, սակայն օժանդակում է նյութապես և ֆինանսապես: Ռուս կամավորներից կազմավորվում է Ռուսական ազատագրական ժողովրդական բանակ (РОНА)՝ թվով 20.000 զինվոր և սպա: Այդ բանակը պաշտպանում էր ռուս բնակչությանը արտաքին և ներքին թշնամիներից: Լոկոտական Հանրապետությունն ուներ նաև ոստիկանություն, դատարան և դահիճ: Լոկոտի դահիճը Անտոնինա Մակարովան էր: [img]/ups/images/0764493001462821200544640.jpg[/img] [i]Անտոնինա Մակարովան դպրոցը ավարտելիս և զորակոչվելիս[/i] Անտոնինա Մակարովան ծնվել է մոսկովյան արվարձաններից մեկում: 20-ամյա Անտոնինան 1941թ հունիսի սկզբին գալիս է Մոսկվա՝ աշխատանք և բախտ որոնելու: Պատերազմի առաջին օրերին Տոնկան հազարավոր հասակակիցների նման անմիջապես կամավորագրվում է և մեկնում ճակատ: Տոնկան ճակատ է մեկնում որպես բուժքույր, սակայն խիզախության շնորհիվ կարճ ժամանակ անց յուրացնում է նաև գնդացրորդի գործը: 1941-ի աշնանը Անտոնինան հայտնվում է «Վյազմայի կաթսայի» մեջ: Հիտլերյան զորքերը Մոսկվան գրավելու «Թայֆուն» գործողության ժամանակ գրոհում են մի քանի ուղղությամբ: Խորհրդային հրամանատարները կարմիր բանակները նետում են մահվան: Նրանց մեծ մասը Վյազմա բնակավայրի մոտ ընկնում է շրջափակման մեջ: [img]/ups/images/0684431001462892775273032.jpg[/img] [i]Վյազեմյան գործողությունը[/i] Ընդամենը վեց օրում ավելի քան 1 միլիոն սովետական զինվորներ զոհվում են Վյազեմյան մսաղացի ժամանակ, 500 հազարը գերի են ընկնում: Այդ մսաղացի մեջ է ընկնում նաև Անտոնաինա Մակարովան: Տոնկան գիտակցության է գալիս անտառում, սովից ու ցրտից կիսամեռ վիճակում, կողքին միայն դիակներ: Առանց հասկանալու իրավիճակը, Տոնկան փորձում է քայլել դեպի հարավ-արևելք և դուրս գալ անտառից: Մի քանի օրից անտառից դուրս է գալիս, սակայն անմիջապես գերի է ընկնում: Մի քանի շաբաթ անց Տոնկային հաջողվում է մեկ այլ գերու՝ Նիկոլայ Ֆեդչուկի հետ միասին փախչել գերմանական գերությունից: Նիկոլայը ավելի փորձառու էր և լավ էր կողմնորոշվում տեղանքում: Նա առաջարկում է գնալ իրենց գյուղ՝ Կարմիր Ջրհոր, որը հարյուր կիլոմետր հարավ է գտնվում՝ Օռլովի մարզում, խոստանում է հոգ տանել նրան: Մի քանի շաբաթ կիսաքաղց, ցերեկները թաքնվելով, գիշերով քայլելով, ցրտին մի կերպ դիմանալով, միմյանց տաքացնելով Տոնկան և Կոլյան հասնում են Կարմիր Ջրհոր գյուղի մոտ: Այդտեղ Ֆեդչուկը անսպասելի ասում է, որ ինքն ամուսնացած է, երեխաներ ունի և չի ցանկանում, որ կինն ու հարազատները տեսնեն Տոնկային: Տոնկան փաթաթվում է Կոլյային և խնդրում՝ իրեն էլ հետը տանել, նա բեռ չի դառնա, չէ որ նա մենակ չի դիմանա: Սակայն Նիկոլայը կոպտորեն հրում է Տոնկային ու միայնակ գնում իրենց գյուղ: Տոնկան հոգեկան ցնցում է ապրում և շարունակում է միայնակ և անհույս թափառումները: Պատահական մարդկանցից հաց է խնդրում և գիշերակացի տեղ, սակայն ոչ ոք մեկ օրից ավելի չի պահում աղջկան: Այդպես թափառելով Տոնկան հասնում է Լոկոտ: Լոկոտում հանգրվանում է միայնակ մի կնոջ մոտ, որը մի քանի օր անց խնդրում է Տոնկային ինչ-որ գործ գտնել, որովհետև չի կարող երկար կերակրել նրան: Տոնկան որոշում է ծառայության անցնել Ռուսական ազատագրական ժողովրդական բանակում: Դիմում է բանակի ղեկավար Կամինսկուն: Կամինսկին հարցազրույց է անցկացնում Տոնկայի հետ. [b]- Հավատացյա՞լ ես: - Այո: - Խաչակնքվի՛ր: - Ահա: - Լավ: Ինչպե՞ս ես վերաբերվում կոմունիստներին: - Չեմ հարգում: - Ինչո՞ւ: - Նրանք պղծել են ռուսական սրբություններն ու բազմաթիվ ազնիվ մարդկանց սպանել: - Կրակել կարո՞ղ ես: - Կարող եմ: - Ձեռքդ չի դողա: - Ոչ: - Գնա դասակ:[/b] [img]/ups/images/0018617001462821237909845.jpg[/img] [i]Ռուսական ազատագրական ժողովրդական բանակի զինվորներն ու տարբերանշանը[/i] Անտոնինա Մակարովան այդպես ծառայության է անցնում Լոկոտական Հանրապետության արդարադատության համակարգում: Այդ ժամանակ Լոկոտական Հանրապետության վրա հաճախակի հարձակումներ էին գործում կարմիր դիվերսանտներն ու պարտիզանները, սպանում Լոկոտի խաղաղ բնակիչներին, ոչնչացնում գույքը: Սակայն նրանց գլխավոր թիրախը Լոկոտի քաղաքական և հոգևոր ղեկավարերն էին, որոնց հեղինակությունը օրեցօր աճում էր, և օրեցօր ավելանում էին այն բնակավայրերի թիվը, որոնց բնակիչները ցանկանում էին ապրել Լոկոտական Հանրապետությունում, ապրել մարդավարի, ռուսական ավանդույթներով: [img]/ups/images/014404300146282125279807.jpg[/img] Կամինսկին Տոնկային առաջարկում է ստանձնել դատական ակտերի կատարածուի պարտականությունը՝ բարձր աշխատավարձով: Պատերազմական իրավիճակում Լոկոտի դատարանը հաճախ էր մահապատժի վճիռներ կայացնում, և դատական կատարածուն պետք է ի կատար ածեր մահապատժի դատավճիռները՝ այսինքն աշխատեր որպես դահիճ: Անտոնինան համաձայնվում է: Նրան տալիս են «Մաքսիմ» գնդացիր: Առաջին անգամ նրան հանձնարարում են ի կատար ածել գերմանացի երկու զինվորների մահապատիժը, որոնք Լոկոտական Հանրապետության գյուղերից մեկում սպանել էին մի ջրաղացպանի: Տոնկային մեկ բաժակ օղի են տալիս՝ ի պետս քաջության: Երկու ֆաշիստներին կանգնեցնում են 500 մետր հեռավորության վրա, նրանց համար փորված փոսի դիմաց: Տոնկան առանց վարանելու գնդացրային կրակահերթ է արձակում, և մահապատժի դատապարտվածները ընկնում են: 1942թ. հունվարի 8-ին կարմիր դիվերսանտ-տեռորիստները սպանում են Լոկոտական Հանրապետության գաղափարական հայր, քաղաքական և կուսակցական գործիչ, մեծ մտավորական Կոնստանտին Վոյսկոբոյնիկին: Մի քանի օր անց Լոկոտի դատարանը մահապատժի է դատապարտում 27 կարմիր դիվերսանտների, այդ թվում և նրանց աջակցող մի քանի կանանց: Մահապատժի ի կատար ածումը կրկին հանձնարարվում է Տոնկային: Տոնկան կոնծում է հասանելիք 100 գրամը, մոտենում գնդացրին և 500 մետրից կրակահերթ արձակում մահվան դատապարտվածների վրա ու հնձում: 1942թ նոյեմբերի 17-ին Կամինսկին հատուկ հրամանով արգելում է հարբեցողությունը: Հարբեցողության համար սահմանվում է տուգանք, իսկ կրկնության դեպքում՝ մահապատիժ: Արգելվում է նաև աբորտը, որի համար նույնպես սահմանվում է մահապատիժ: Մահապատիժ է սահմանվում նաև կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման, դիակպտության, բռնաբարության, պոռնկության և մի շարք այլ հանցանքների համար: Այնպես որ, Տոնկան պարապ չէր մնում, գործ շատ կար: Լոկոտական Հանրապետությունը գոյատևում է մինչև մոտ երկու տարի: Այդ ժամանակահատվածում Տոնկան ի կատար է ածում մահապատժի բազմաթիվ դատավճռեր՝ գնդակահարելով հանցագործների, տեռորիստների, պարտիզանների, դիվերսանտների, հարբեցողների, պոռնիկների, կոմունիստների: 1943թ օգոստոսին Կարմիր բանակն անցնում է լայնածավալ հարձակման: Ռուսական բանակը սկզբում դիմադրում է Կարմիր բանակին, սակայն անհավասար ուժերի պատճառով որոշում է նահանջել: Ռուսական բանակի հետ միասին նահանջում են նաև մոտ 30.000 ռուս գյուղացիներ, որոնք չէին ցանկանում տառապել կոմունիստական ամբողջատիրության պայմաններում: Կարմիրբանակայինները սեպտեմբերին գրավում են Լոկոտը: Նրանք առաջին հերթին պղծում են Կոնստանտին Վոյսկոբոյնիկի գերեզմանը, փշրում շիրմաքարը, գողանում ոսկորները, գերեզմանը հավասարեցնում հողին: Այնուհետև Չեկան և կարմիր կոմիսարները առանց դատի հաշվերհարդար են տեսնում նրանց նկատմամբ, որոնք Հանրապետության մեջ ինչ-որ պաշտոն կամ գործառույթ էին իրականացրել, հետապնդում են շատերին, սակայն Տոնկային չեն հետապնդում՝ նրա դերը համարելով երկրորդական: [img]/ups/images/0682527001462821273966293.jpg[/img] [i]Անտոնինա Մակարովա 1945թ.[/i] 1943-ին Լոկոտից հեռանում է նաև Տոնկան, և մեկնում Ուկրաինա, այնուհետև Լեհաստան: Լեհաստանում գերմանացիները Տոնկային ձերբակալում են (հանգամանքները հայտնի չեն) և ուղարկում Քյոնիքսբերգ՝ համակենտրոնացման ճամբար: Երբ Կարմիր բանակն ազատագրում է Քյոնիքսբերգը, Անտոնինա Մակարովան ներկայանում է որպես կարմիրբանակային բուժքույր և աշխատանքի անցնում շարժական հոսպիտալում, որի հետ հասնում է մինչև Բեռլին: Հոսպիտալում նա ծանոթանում է վիրավոր կարմիրբանակային Վիկտոր Գինզբուրգի հետ: [img]/ups/images/0636765001462821306268412.jpg[/img] [i]Անտոնինա Մակարովա 1955թ.[/i] Պատերազմից հետո Տոնկան ամուսնանում է Վիկտոր Գինզբուրգի հետ: Նրանք բնակություն են հաստատում Բելառուսի Լեպել քաղաքում: Տոնկան վերցնում է ամուսնու ազգանունը, նրանից ունենում երկու դուստր: Տոնկան աշխատանքի է անցնում քաղաքի կարի ֆաբրիկայում, որպես որակի հսկիչ: Նրա լուսանկարը փակցվում է ֆաբրիկայի պատվո տախտակի վրա, որպես օրինակելի և կարգապահ աշխատողի: [img]/ups/images/0630465001462821318129908.jpg[/img] [i]Անտոնինա Մակարովա 1968թ. (Լեպելի Կարի ֆաբրիկայի պատվո տախտակի վրայի լուսանկարը)[/i] Սառը պատերազմի սկզբում, 1956-ին Նիկիտա Խրուշչովը ԽՄԿԿ XX համագումարում դատապարտեց ստալինիզմը, անձի պաշտամունքը, ինչից հետո ապամոնտաժվեցին Ստալինի արձանները, բանտերից և աքսորավայրերից ազատ արձակվեցին միլիոնավոր ազնիվ մարդիկ, որոնց մի մասը մտավորականներ էին: Վերջինները ազատության մեջ սկսեցին ակտիվ հասարակական-իրավապաշտպան գործունեություն ծավալել, քննադատել վարչակարգը: Խորհրդային միության կողմից բռնազավթված Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում ապստամբություններ բարձրացան: Իսկ Ռուսաստանում սկսվեց այլախոհական շարժումը, որն առաջարկում էր փոխել վարչակարգը, կառուցել ռուսական և ժողովրդավարական արժեքներով և ավանդույթներով առաջնորդվող հասարակություն: Այլախոհներն իհարկե օրինակ էին բերում Լոկոտական Հանրապետությունը, մատնանշում, որ ցանկության դեպքում ռուս մարդիկ կարող են ապրել ժողովրդավարական, ազատ հասարակությունում, պաշտպանելով ռուսական ավանդույթները և սրբությունները: 1970-ականների կեսին Սառը պատերազմը հասավ բարձրակետին, ԽՍՀՄ-ն ընկղվեց տնտեսական խորը ճգնաժամի մեջ (Լճացման տարիներ), իսկ այլախոհական և հակասովետական շարժումները տարածվեցին և մեծ թափ ստացան: Կոմունիստական վարչախումբը ՊԱԿ-ին հանձնարարեց աղավաղել Լոկոտական Հանրապետության պատկերը, այն ներկայացնել որպես դավաճանական-հակամարդկային երևույթ: Եվ ՊԱԿ-ը քավության նոխազ ընտրեց Լոկոտի դահճին՝ Անտոնինա Մակարովային: [img]/ups/images/0457905001462821554423288.jpg[/img] [i]Անտոնինա Մակարովա 1978թ. (ձերբակալության ժամանակ)[/i] 1976թ-ին ՊԱԿ-ը Անտոնինա Մակարովայի նկատմամբ հետախուզում է հայտարարվում և ձերբակալում են 1978-ին Լեպել քաղաքում: Նա խոստովանում է, որ Լոկոտական Հանրապետությունում աշխատել է որպես դատական կատարածու: Մեղադրողը Տոնկային մեղադրում է 1500 մարդու սպանության մեջ և պահանջում մահապատժի դատապարտել: Տոնկան չի ընդունում մեղադրանքը, բողոքներ և նամակներ է ուղղում վերադաս ատյաններին, նույնիսկ՝ Մոսկվա-Կրեմլ, պատմում իր մարտական ուղին, ողբերգական և հերոսական պատմությունը, ժողովրդին մատուցած ծառայությունները, խնդրում վերանայել վերագրվող մեղադրանքը, սակայն բոլոր ատյաններն արհամարում են նրա խնդրանքը: [img]/ups/images/0216188001462821566725165.jpg[/img] Խորհրդային դատարանը հաշվի չի առնում մեղադրանքի ապացույցների բացակայությունը, Անտոնինա Մակարովայի ծառայությունները Խորհրդային Միության հանդեպ, նրա աշխատանքային օրինակելի կենսագրությունը, սեռը, տարիքը, երկու երեխաների մայր լինելը: Հաշվի չի առնում, որ պատերազմի անասելի սարսափների և տառապանքների միջով անցնելով, հոգեկան մեծ ապրումներ էր ունեցել: Իսկ Լոկոտական Հանրապետությունում ծառայության էր անցել, որ սովից ու ցրտից չմեռնի, ինչպես նաև՝ օգնի պատերազմի պատճառով միայնակ մնացած մարդկանց: Ի վերջո, հաշվի չի առնում, որ Տոնկան ընդամենը շարքային զինվոր էր եղել, որը ռուս սպայի հրամանով ի կատար էր ածել ռուսական դատարանի դատավճռերը: Խորհրդային դատարանը Տոնկային մեղավոր է ճանաչում 1500 մարդու սպանության մեջ և դատապարտում մահապատժի: Մահապատիժն ի կատար է ածվում 1979-ի օգոստոսի 11-ի առավոտյան ժամը 6-ին: Անտոնինա Մակարովայի քրգործի թղթապանակի վրա դեռևս մնում է «գաղտնի է» կնիքը: [img]/ups/images/0724743001462821581196272.jpg[/img] [i]Կադրեր «Դահիճը» 10-սերիանոց ֆիլմից[/i] Տոնկա գնդացրորդ-դահճի մասին գրվել են գրքեր, հոդվածներ, նկարահանվել են հեռուստահաղորդում և 10-սերիանոց ֆիլմ, սակայն գրեթե բոլոր դեպքերում նրա կերպարը աղավաղված և աղճատված է ներկայացվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր