Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի աշխատակիցները ակտիվացրել են պայքարը թափառող շների հայտնաբերման ուղղությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով արդեն մի քանի օր է, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի աշխատակիցները, կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում սկսել են էլ ավելի ակտիվացնել աշխատանքները թափառող շների հայտնաբերման, կենդանիների խնամքի կենտրոն տեղափոխելու և ստերջացնելու աշխատանքների ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կենտրոնի աշխատանքները իրականացվում են հիմնականում մարդաշատ վայրերի հարևանությամբ տեղադրված աղբամանների տարածքներում, քանի որ թափառող շներ ավելի շատ լինում այդ վայրերում։
Իսկ Տ․ Ավինյանի հանձնարարականը կապված է եղել այն բանից հետո, երբ քաղաքապետը տեղեկություններ է ունեցել, որ Երևանում բնակիչներին անհանգստացնում են թափառող շների օր օրի ավելանալը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։