211652_close_icon

Աբովյանի գերեզմաններում ամեն պահի տապալվող, փտած փայտե էլեկտրասյուները «ՀԷՑ»-ի ժամանակավոր ղեկավարի խիստ հանձնարարականով ապամոնտաժվում են. էլեկտրալարերն անցկացվելու են գետնի տակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count1318 դիտում article-date 18:17 19-08-2025
SHAMSHYAN.com-ը օգոստոի 16-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Աբովյան քաղաքի գերեզմաններում սովետական տարիներից տեղադրված փայտե էլեկտրասյուների մասին:
 
Հայտնել էինք, որ մեծ թվով քաղաքացիներ, որոնց հարազատների աճյուններն ամփոփված են Աբովյանի գերեզմանատանը, ամեն անգամ այցելելով հարազատների, այդ թվում՝ Արցախյան պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների շիրիմներին, մտավախություն են ունեցել, որ դարն ապրած, փտած էլեկտրասյուները կտապալվեն ու կվնասեն շիրիմները: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրողը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը հրատապ խորհդակցություն է հրավիրում ու տալիս է հանձնարարարակններ, որպեսզի անհապաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Աբովյանի մասնաճյուղի աշխատակիցները հեռացնեն վտանգավոր, արդեն չօգտագրծվող փայտե էլեկտրասյուները: 
 
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Ռ. Պետրոսյանի կարգադրությամբ սկսվել են ապամոնտաժման աշխատանքները, որոնք կտևեն մի քանի օր, ինչից հետո այլև գերեզմանների տարածքով էլեկտրալարեր չեն անցկացվի, էլեկտրալարերն անցկացվելու են ոչ թե օդով, այլ հողի տակով՝ հատուկ անվտանգության պայմանները պահելով:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդիրը քննարկվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և «ՀԷՑ»-ի ժամանակավոր ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ, իսկ վերջինն էլ հանձնարարական է տվել, որեպեսզի «ՀԷՑ»-ի՝ Հանրապետության բոլոր մասնաճյուղերի պատասխանատուները տեղում ուսումնասիրեն առկա խնդիրները և եթե կհայտնաբերվեն դարն ապրած, փտած, իրենցից վտանգ ներկայացնող էլեկտրասյուներ, սեղմ ժամկետներում ապամոնտաժվեն: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Աբովյան քաղաքի գլխավոր գերեզմանատանը, այդ թվում՝ Արցախյան բոլոր պատերազմների նահատակված, լեգենդ դարձած հերոսների շիրիմներին այցելելիս, պետք է պարտադիր կրել զրահաբաճկոն և պաշտպանիչ սաղավարտ։

Գերեզմանատանը դեռ սովետական տարիներից տեղադրված բետոնե և փայտաբետոնե էլեկտրասյուները ամեն պահի հնարավոր է տապալվեն նույնիսկ ոչ ուժեղ քամու պատճառով։

Մի քանի սյուներ չեն տապալվում միայն էլեկտրալարերի շնորհիվ, հակառակ դեպքում, ընկնելու պատճառով, հնարավոր է այդ պահին իրենց հարազատների շիրիմներին այցելության եկած մարդիկ տուժեն։

Նույնիսկ այդ սյուների տապալման հետևանքով կկոտրվեն շիրմաքարեր, այդ թվում՝ հերոսների, քանի որ գերեզմանատանը կա նաև զինվորական պանթեոն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Խնդիրը երկար տարիների պատմություն ունի։ Հիմա բարձրաձայնենք՝ կասեն ՀԷՑ-ին վատություն են անում։ Նման միտում չկա։ Քանի տարի է դիմել ենք Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը։ Մի 2-3 անգամ եկել, տեսել են ու խոստացել, որ փտած փայտե էլեկտրասյուները կփոխարինեն ավելի ապահով, մի քիչ երկարակյաց բետոնե էլեկտրասյուներով, բայց դա օդ է դուրս եկել։

Մոտ 10 տարի է սպասում ենք, որ ՀԷՑ-ը խոսքից կանցնի գործի։

Հիմա մեր հույսը Աբովյանի խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն է, ով մեր աչքի առաջ Աբովյանի քաղաքապետարանի իր թիմով Աբովյանը օր օրի ծաղկեցնում է։ Գիտենք, որ սա իր ոլորտը չի, բայց խնդրում ենք, որպեսզի քաղաքապետը հետամուտ լինի, որ այդ վտանգավոր էլեկտրասյուները նորով փոխարինվեն»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր