9958 դիտում
13:37 10-05-2016
Հայ գործարարը Լոս Անջելեսում թուրքական արտադրանքը բոյկոտելու արշավ է սկսել. arevelk.am
Լոս Անջելեսում վերջերս մի խումբ հայեր արշավ են սկսել՝ բոյկոտելով ամերիկյան խանութներում մեծ տարածում գտած թուրքական արտադրանքը, տեղեկացնում է [url=http://www.arevelk.am/am/content/3/607/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A8-%D4%BC%D5%B8%D5%BD-%D4%B1%D5%B6%D5%BB%D5%A5%D5%AC%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D5%A2%D5%B8%D5%B5%D5%AF%D5%B8%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE-%D5%A7-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC.html]arevelk.am[/url]-ը: Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանում են ներկա քաղաքական կացությամբ՝ ոչ մի կերպ չհարստացնել հայերի քաղաքական հակառակորդին, փոխարենը քաջալերել հայ արտադրողին և գումարներն ուղղել ոչ թե Թուրքիա, այլ՝ Հայաստան:
Նախաձեռնության հեղինակներն իրենց կոչերը տարածել են սոցիալական ցանցերում, իսկ ինչպես «Արևելքին» տեղեկացրեց արշավի նախաձեռնողներից մեկը, արդեն տպագրվել է թուրքականը մերժող 1000 հատ թերթիկ-կոչ, որոնք փակցնելու են Լոս Անջելեսի բոլոր այն հայերի խանութների ցուցափեղկերին, որտեղ թուրքական ապրանք է վաճառվում:
Նախաձեռնության հեղինակը՝ Հայաստանից Վահան Կարախանյանը, ԱՄՆ-ում նույնպես խանութ ունի, և «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ թուրքական ապրանքի դեմ իր բոյկոտը սկիզբ է առնում դեռևս Հայաստանում բնակվելու տարիներից: «Մենք ամբողջ ընտանիքով երբեք թուրքական ապրանք չէինք գնում, եթե նույնիսկ դա հայտնի ապրանքանիշ էր, բայց բավական է՝ տեղյակ լինեինք, որ Թուրքիայում է արտադրված, մենք մերժում էինք: Մինչև հիմա էլ՝ Հայաստան իմ այցերի ժամանակ ես ստուգում եմ՝ իմ բարեկամներն արդյո՞ք թուրքական մաքրման միջոցներ կամ այլ կենցաղային իրեր չեն օգտագործում»,-նշում է Վահան Կարախանյանը, ավելացնելով, որ ոչ մի կերպ չի նպաստի թուրքական զենքի ձեռքբերմանը, քանի որ այդ զենքը մի օր մեր դեմ է ուղղվելու:
Վահան Կարախանյանը Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունն իրականացրած Ալբերտ Կարախանյանի որդին է: Նա ասում է, որ հայրը, իբրև շինարարական կազմակերպության ղեկավար, Մատենադարանի մասնաշենքի շինարարությունը իրականացնելուց առաջ պայման է դրել, որ ոչ մի գրամ թուրքական շինանյութ չօգտագործվի: «Բնականաբար այդպես էլ եղավ, որովհետև պատկերացնո՞ւմ եք նման բան՝ Մատենադարանում, դա արդեն մշտական պղծման պես մի բան կլիներ»,-ասում է արդեն կյանքից հեռացած հայտնի շինարարի որդին:
Վահան Կարախանյանը զարմանում է հայաստանցի այն գործարարների վրա, որոնք թուրքական ապրանք են ներմուծում, նշելով, որ միշտ էլ, ցանկության դեպքում կարելի է գտնել այլընտանքը և չներմուծել ու չգնել թուրքականը:
«Երբ Երևանում էի, Տիգրան Մեծ պողոտայի վրա խանութ տեսա՝ գրված էր «Թուրքական ապրանք. ներմուծված է անմիջապես արտադրողից»: Չեմ հասկանում դրա առավելությունը կամ այդ մասին հպարտությամբ հայտարարելը: Անձամբ ինքս միշտ մոտենում և զրուցում եմ նման խանութի տերերի հետ, փորձում եմ առանց ստիպելու, պարզապես զրուցելու և հասկացնելու միջոցով փոխել նրանց մտածողությունը»,-նշում է մեր զրուցակիցը:
Նա նույնը արել է նաև Լոս Անջելեսում. երբ կինը մի օր խնդրել է տոմատի մածուկ գնել, Վահան Կարախանյանը Լոս Անջելեսում հայ գործարարի պատկանող հայտնի մթերային խանութներից մեկն է մտել, ուր իրեն առաջարկել են թուրքական տոմատ: Վահան Կարախանյանը ընդվզել է և խանութի տիրոջից պարզապես խնդրել, որ իր խանութից վերացնի թուրքական ապրանքը:
«Պարզ խնդրանք էր, և երեք շաբաթ հետո գնացի տեսա, որ դարակների վրայից թուրքական ապրանքները չքացել են: Հիմա նա էլ է ինձ հետ պայքարում: Շատ քչաթիվ խանութներ կան Լոս Անջելեսում, որոնք հայերի են պատկանում և որոնք թուրքական ապրանք չեն վաճառում, հիմնականում նախընտրում են թուրքականը, նշելով, որ թե՛ էժան է, թե՛ նախընտրողները շատ են… Բայց ես կարծում եմ, որ եթե չառաջարկես, մարդիկ չեն գնի, կսովորեն այլ ապրանքների»,-նշում է ԱՄՆ-ում թուրքական արտադրանքի դեմ արշավ նախաձեռնած հայաստանցին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.arevelk.am/am/content/3/607/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A8-%D4%BC%D5%B8%D5%BD-%D4%B1%D5%B6%D5%BB%D5%A5%D5%AC%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D5%A2%D5%B8%D5%B5%D5%AF%D5%B8%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE-%D5%A7-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC.html]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
11808 դիտում
20:43 27-06-2020
Լոս Անջելես – Երեւան ուղիղ չվերթ կլինի հուլիսի 11-ին․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան