11883 դիտում
20:43 27-06-2020
Լոս Անջելես – Երեւան ուղիղ չվերթ կլինի հուլիսի 11-ին․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Հաշվի առնելով COVID-19 - ի հետևանքով ավիացիոն շուկայում առաջացած իրավիճակը և հատկապես Կալիֆորնիա նահանգում մեր հայրենակիցների կուտակումները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հորդորով, Cross Group ընկերությունը, LAX2EVN նախագծի շրջանակում, հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես - Երևան ուղիղ չարթերային չվերթ։ Այս մասին տեղեկանում ենք Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կայքէջից։
«Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ (ամուսին/կին/ծնող/երեխա)», ասված է հաղորդագրությունում։
Ըստ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության՝ չվերթը կիրականացվի եվրոպական Icelandair ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է էկոնոմ և բիզնես կարգի նստատեղերով, վառելիքի վերալիցքավորման նպատակով ինքնաթիռը Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ՝ ներառյալ կանգառը ։
«Եթե ցանկանում եք գնել ավիատոմսեր նշված չվերթի համար, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները lax2evn.com կայքում։ Cross Group ընկերությության աշխատակիցները 48 ժամվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ՝ տեղեկացնելու Ձեզ վճարման կարգի մասին։
Ավիատոմսերը կարող եք ձեռք բերել նաև Լոս Անջելեսի տեղական ճամփորդական գործակալություններից։
Էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350 ԱՄՆ դոլար, բիզնես կարգինը՝ 2350 ԱՄՆ դոլար:
0-2 տարեկան երեխաների ավիատոմսի արժեքն է՝ 100 ԱՄՆ դոլար:
Չվերթն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ի համագործակցության շնորհիվ:
Որևէ պատճառով չվերթի չեղարկման դեպքում ավիատոմսի ամբողջ գումարը կվերադարձվի գնորդին՝ երկշաբաթյա ժամկետում», ասված է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հաղորդագրությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4862 դիտում
09:51 25-12-2018
Գյումրիից Լոս Անջելես ուղիղ չվերթ են ուզում․ «Հայկական ժամանակ»
1326 դիտում
13:22 24-09-2022
Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն
1108 դիտում
22:43 19-07-2022
«Լոս Անջելես-2028» 34-րդ ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 14-ին
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
697 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
709 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը