Պատահական չէ, որ Շուշիի ազատագրումը համընկնում է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա հետ. Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրին.
[b]Հարց. [/b]Պարոն նախարար, ի՞նչ կասեք մայիսի 9-ի խորհրդի կապակցությամբ։
[b]Էդվարդ Նալբանդյան.[/b] Շնորհավորում եմ Հաղթանակների տոնի կապակցությամբ։ Շուշիի ազատագրումը բեկումնային էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում և միգուցե պատահական չէ, որ ձեռք բերված Հաղթանակը համընկնում է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա հետ։
Այսօր Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսևորման դեմ։ Ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմ, այն, ինչին մենք ականատես եղանք ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։
Ի՞նչ են, եթե ոչ ֆաշիզմ, այլատյացությամբ, անհանդուրժողականությամբ և թշնամանքով լի հայտարարությունները, որոնք հնչում են Բաքվից։ Այսօրվա տոնը վառ ապացույց է, թե ինչ է լինում ֆաշիզմի վերջը։ Վեց հարյուր հազար հայ է մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, որոնցից մոտ կեսն է վերադարձել տուն։ Հայրս մասնակցել է Ստալինգրադի հաղթական ճակատամարտին, մորս երկու եղբայրները զոհվել են ռազմաճակատում։ Չկա հայ ընտանիք, որն իր մասնակցությունը չի բերել Հայրենական մեծ պատերազմին։
Ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել և, ինչպես տեսնում եք, այսօր էլ ունի։
[b]ԱԳՆ [/b]