211652_close_icon
views-count2876 դիտում article-date 21:57 09-05-2014

Շուշիի ազատագրումը` կադրերում. ոչ միայն զենքով. տեսանյութ

Կինոօպերատոր Շավարշ Վարդանյանը Արցախյան ազատամարտը տեսանկարող եզակի օպերատորներից է, որին հաջողվել էր նկարահանել Շուշիի ազատագրումը հենց առաջին գծում: Զենքի փոխարեն տեսախցիկն էր, և նա սպիտակ խաչի թևկապներով ջոկատայինների հետ մտավ ազատագրված Շուշի: Շավարշ Վարդանյանը մի քանի օպերատորների հետ էր պայմանավորվել տարբեր կետերից նկարահանել Շուշիի ազատագրումը: Նախապես գիտեր, թե որ կողմից են տղաները գրոհելու: Ցանկանում էր, որ ամեն ջոկատի հետ գոնե մեկ օպերատոր մտնի Շուշի: Երբ բախտորոշ պահը գալիս է, հասկանում է, որ պետք է որքան հնարավոր է շատ նյութ նկարահանել: Շուշիի ազատագրման կադրերը պատերազմի ընթացքում նրա նկարահանած ամենակարևոր վավերագրերն են: Կադրերը, որ նկարահանել էր մեծ դժվարությամբ չեն պահպանվել: Պատմում է, որ մի ընկեր ուներ, անունը` Լևոն: Տղան վիրավորվել էր` պառկելով նռնակի վրա ու փրկել էր զինակիցների կյանքը: Մայիսի 15-ին Լևոնը խնդրում է իրեն, մյուս վիրավորների հետ հասցնել Երևան: Նկարահանված ժապավեններն ու տեխնիկան օդանավի մեջ էին: Աղդամից կրակահերթ է սկսվում օդանավակայանի ուղղությամբ: Հասկանալի էր, որ թիրախն օդանավն է: Հասցնում են միայն վիրավորների մի մասին դուրս հանել: Օդանավը սկսում է այրվել: Նկարահանված նյութը վերականգնել չի հաջողվում: Շուշիի ազատագրման բոլոր ժապավեններն այրվում են: Շավարշ Վարդանյանն Արցախյան ազատամարտի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմ է պատրաստում: Ֆիլմում անպայման լինելու է օպերատորի հավաքական կերպարը, որը մարմնավորելու է պատերազմի դաշտում իր պարտքը տեսախցիկով կատարած բոլոր օպերատորներին: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27620]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր