2269 դիտում
15:45 01-10-2015
Հաղթանակ զբոսայգում բացվեց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված հուշաքար. ֆոտոռեպորտաժ
Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցավ հուշաքարի բացում` ի հիշատակ ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի 70-ամյակի:
Միջոցառումը նախաձեռնել է ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› կազմակերպությունը: Հուշաքարի բացմանը մասնակցում էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կիրիլովիչ Վոլինկինը և Բելոռուսի դեսպան Իգոր Վասիլևիչ Նազարուկը, Հայրենական պատերազմի վետերաններ, պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ:
Հայաստանի վետերանների միության փոխնախագահ Մ. Ստեփանյանը բացման խոսքում անդրադարձավ ֆաշիզմի դեմ պայքարած հայորդիների սխրագործությանը և հուշաքարի համար շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներից: Իր ելույթում ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› կազմակերպության ղեկավար, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը ընդգծեց, որ հուշաքարի բացումը նպատակ ունի երիտասարդների շրջանում միշտ վառ պահել ֆաշիզմի դեմ պայքարած մեր հայորդիների հիշատակը:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը իր ելույթում ընդգծեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից հայ ժողովրդի զավակները ակտիվ մասնակցություն են ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում և Հայերնական պատերազմին մասնակցել են ավելի քան 600 հազար հայեր: Իսկ լեգենդար հրամանատար Արկադի Տեր- Թադևոսյանը անդրադարձավ հայ ժողովրդի դերակատարությանը Հայրենական պատերազմին և ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1033 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
649 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
520 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար