2318 դիտում
18:27 27-09-2015
Միշել Պլատինին կարող է հրաժարական տալ կոռուպցիոն սկանդալի պատճառով
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարող է ժամանակավորապես ազատվել իր պարտականություններից, քանի որ խոստովանել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերից 2 մլն դոլար ստանալու փաստը:
Ժամանակավոր ազատմանն մասին որոշումը կարող է ընդունվել մոտակա օրերին, քանի որ ՖԻՖԱ-ի՝ էթիկայի հարցերով հանձնաժողովը գործ է հարուցել Բլատերի և Պլատինիի հանդեպ:
Սեպտեմբերի 24-ին Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ էր հարուցել Բլատերի դեմ երկու հոդվածով՝ հանցավոր անփութություն և հափշտակություն:
Հաղորդվում է, որ Բլատերին կասկածում են Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ անօրինական կերպով վճարելու մեջ՝ իբրև 1999-2002թթ. իրականացված աշխատանքների դիմաց: Սեպտեմբերի 25-ին այդ գործով Պլատինին վկայի կարգավիճակով հարցաքննվել էր:
Հարցաքննությունից հետո Պլատինին հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի հետ պայմանագրի համաձայն՝ կատարած աշխատանքներից դիմաց Բլատերից ստացել է 2 մլն ֆրանկ: Նա ընդգծել է, որ իրեն «հաջողվել է սպառիչ բացատրություններ տալ Շվեյցարիայի իշխանություններին»:
Նմանատիպ նյութեր
2955 դիտում
14:31 09-05-2016
Միշել Պլատինին պաշտոնապես հրաժարական տվեց ՈւԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
811 դիտում
11:43 24-07-2024
ԱՄՆ սենատոր Մենենդեսը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է ներկայացրել
Այս բաժնից
2863 դիտում
14:37 24-12-2024
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. Armsport.am
3139 դիտում
11:31 22-12-2024
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
3559 դիտում
19:24 21-12-2024
«Բարսելոնա»-ի լեգենդները կրկին հաղթել են «Ռեալ»-ի լեգենդների թիմին