ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արցախ. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց Արցախ, որտեղ հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետ Հ. Աբրահամյանի հանդիպումները Արցախում շարունակվում են, և վարչապետը հանդիպելու է նաև սահմանագիծը պահած հայ առյուծ-տղերքին ու սպաներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ վարչապետի հետ Արցախ է ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի