Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անակնկալ այցելեց «Ոսկու աշխարհ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անակնկալ այցելեց Երևան քաղաքի Խորենացի փողոցի վրա գործող «Վաղարշ և որդիներ» ոսկու աշխարհ:
Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը ծանոթանում է աշխատանքային պայմաններին, ընթացքում զրուցում է ոսկու շուկայի աշխատակիցների հետ:
Վարչապետին դիմավորեց տնօրեն Վաղարշ Աբրահամյանը: Վարչապետի հետ է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Վարչապետը լսեց առևտրականների խնդիրները, ծանոթացավ պրոբլեմներին և խոստացավ, որ կարճ ժամանակում կառավարությունը կուսումնասիրի և այնպիսի լուծումներ կառաջարկի, որից առևտրով զբաղվող քաղաքացիները չեն դժգոհի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարչապետին նվիրեցին անմոռուկի կրծքանշան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի