«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Բեն-Արֆային
Ֆրանսիական «Նիցայի» նախագահ Ժան-Պիեր Ռիվերը հաստատել է, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպան Հատեմ Բեն-Արֆային:
«Շատ ուրախ կլինեմ, եթե Բեն-Արֆայի տեղափոխությունը «Բարսելոնա» կայանա: Դա նշանակում է, որ «Նիցայում» կարող են բացառիկ խաղացողներ հանդես գալ:
«Բարսելոնային» չեն մերժում: Բայց որոշողը Հատեմն է: Եթե ես նրա տեղը լինեի, մի վայրկյան անգամ չէի կասկածի», ասել է Ռիվերը:
Նշենք, որ Բեն-Արֆան փայլուն մրցաշրջան է անցկացնում «Նիցայի» կազմում: Ֆրանսիայի առաջնությունում Բեն-Արֆան անցկացրած 32 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ: