ՖԻՖԱ-ն Բեն Արֆային արգելել է հանդես գալ «Նիս»-ում
Ատեմ Բեն Արֆայի «Նիս» տեղափոխությունը ձախողման եզրին է: Հունվարին Բեն Արֆան պայմանագիրը խզեց «Նյուքասլ»-ի հետ, որից հետո ազատ գործակալի կարգավիճակով միացավ ֆրանսիական ակումբին:
Սակայն դրանով 27-ամյա ֆուտբոլիստի արկածները չվերջացավ, քանի որ ՖԻՖԱ-ն արգելք է դրել նրա տրանսֆերի վրա:
Կազմակերպությունում նման որոշումը բացատրում են նրանով, որ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանւի ընթացքում չի կարող հանդես գալ երկուսից ավելի ակումբներում:
Բեն Արֆան արդեն հասցրել է խաղալ «Նյուքասլ»-ի և «Հալ Սիթի»-ի կազմում, որտեղ հանդես է եկել վարձավճարով: