«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Քեյնին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնին, հաղորդում է Sport.es–ը։
«Բավարիան» ու Քեյնը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։ Իրավիճակից փորձում է օգտվել «Բարսելոնան», որը հարցում է արել «Բավարիային» այս ամռանը տրանսֆերն իրականացնելու մասին։
Քեյնը «Բավարիայում» է հանդես գալիս 2023 թվականից։ Անցած ակումբային մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 51 հանդիպման, խփել է 61 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։