Վրաստանում պահանջել են արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
Վրաստանում ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչներից ու փորձագետներից բաղկացած նախաձեռնող խումբը դիմել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիին և հեռահաղորդակցության հարցերով կարգավորող հանձնաժողովի նախագահ Վախթանգ Աբաշիձեին, հաղորդում է georgiaonline-ը:
Նրանք կոչ են արել արգելել երկրում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը՝ պահանջելով հստակեցնել այդ ալիքների պետական քարոզչությունը և սահմանափակել այն ալիքների թիվը, որոնք հանդես են գալիս որպես ռուսական քարոզչամեքենաներ:
Դիմումում նաև թվարկվում են այն հեռուստաալիքները, որոնք Կրեմլի համար զենք են ներկայանում տեղեկատվական պատերազմի դաշտում: Դրանք են՝ Первый канал, РТР-Планета, Россия 24, НТВ Мир, TVCI, Россия 1, НТВ, ТНТ, Петербург 5, Звезда, Рен-ТВ, Russia Today հեռուստաալիքները: