211652_close_icon
views-count6989 դիտում article-date 23:56 13-01-2019

Բելառուսում պահանջում են սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը

««Բելառուսական ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամները կոչ են արել սահմանափակել ռուսական հեռուսաալիքների հեռարձակումը: Նրանց կարծիքով, անհրաժեշտ է ռուսական ալիքներն ու հաղորդումները փոխարինել բելառուսականով: «Պահանջում ենք Բելառուսի իշխանություններից սահմանափակել ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը, որոնք ազգամիջյան թշնամանք են հրահրում և մեր երկրի դեմ քարոզչական պատերազմ վարելու գործիքներ են հանդիսանում», նշված է կուսակցության հայտարարության մեջ: Ընդդիմադիր գործիչների կարծիքով, բելառուսների մեծամասնությունը բելառուսական լեզվով չի խոսում և դրանով ապրում է ռուսական լեզվական տիրույթում: Կուսակցության ներկայացուցիչները ընդգծում են, որ գնորդ-վաճառող հարաբերություններում, գովազդային արշավներում անհրաժեշտ է օգտվել միայն մայրենի լեզվից: «Բելառուսական ազգային ճակատի» նախաձեռնության առթիվ ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովը իր թվիթերում գրել է. «Ինչ որ մեկը ցանկանում է երկիրը տանել Ուկրաինայի ճանապարհով: Ընդդիմադիր կուսակցությունը փորձում է խզել Բելառուսի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները»:

Նմանատիպ նյութեր