Աշխարհում ամենամեծ սուզանավերը ռուսական «Թայֆուն» դասի սուզանավերն են
Սուզանավն առաջ է շարժվում պտուտակի օգնությամբ։
Ստորջրյա լողարկման ժամանակ սուզանավերում հնարավոր չէ օգտագործել դիզելային կամ բենզինի շարժիչներ, որովհետև դրանց աշխատանքի համար անհրաժեշտ է թթվածին։
Փոքր սուզանավերում օգտագործում են էլեկտրաշարժիչներ և կուտակիչներ, իսկ մեծերում՝ ատոմային ռեակտորներ։
Ատոմային սուզանավերը կարող են ջրի տակ մնալ շաբաթներ շարունակ։
Աշխարհում ամենամեծերը ռուսական «Թայֆուն» դասի սուզանավերն են, որոնց ջրատարողությունն ավելի քան 26 հազար տոննա է։