Ֆիլիպիններում ուժեղ թայֆուն է լինելու
                        Ֆիլիպինների արևելյան մասում ուժեղ թայֆուն կլինի: Իր ուժով այն կնմանվի անցյալ տարվա «Խայան» անունով թայֆունի ուժգնությանը , որը 6000 մարդու կյանք խլեց:  
Ֆիլիպինների ռազմական ուժերն արդեն բարձր պատրաստվածության մեջ են: Մոտակա օրերին  սպասվում է, որ  «Խագուպիտ» թայֆունը կհարվածի Ֆիլիպինների ափամերձ գոտիներին: 
Իշխանություններն արդեն կենտրոնական հատված են ուղարկել առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղորայք, շարունակվում են մարդկանց տարհանման  աշխատանքները: Կա նաև փոթորկի նախազգուշացում, հետաձգվել են նավերի ուղևորություններն ու ինքաթիռների չվերթները: 
«Խագուպիդ» թայֆունն արդեն այս  առավոտ գտնվում է 485 կմ հեռավորության վրա , սպասվում է, որ կուժեղանա և արդեն շաբաթ առավոտ կհարվածի Սամար կղզու վրա` 3-4 մետր բարձրությամբ ալիքներով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

