Ռուսական սուզանավերը կդարձնեն «անտեսանելի»
Ռուսաստանի Դաշնությանը պատկանող սուզանավերն այսուհետ կպատեն հատուկ ծածկով, ինչը թույլ կտա անտեսանելի մնալ հակառակորդի նավի ու սուզանավի ձայնային համակարգի (սոնար) համար, գրում է «Իզվեստիա» թերթը։
ՌԴ ՊՆ-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ խոսքը գնում է բացառիկ կերամիկական անտենաների մասին, որոնք կարող են աղավաղել և շեղել սոնարների ազդանշանները։
Ենթադրվում է, որ այդ նյութի հիմքի վրա հատուկ պոլիմերային թիթեղ կպատրաստվի, որով էլ կծածկվեն սուզանավերը։