Հայտնի է` Ռուսաստանի որ քաղաքում են լյուքս դասի ավտոմեքենաները ամենամեծ թիվը կազմում
«Автостат» գործակալության փորձագետները կազմել են Ռուսաստանի այն քաղաքների վարկանիշային աղյուսակը, որտեղ առավել շատ են պրեմիում դասի ավտոմեքենաները:
Մասնագետները պարզել են, որ Ռուսաստանում յուրաքանչյուր 10-րդ ավտոմեքենան լյուքս դասին է պատկանում: Իսկ 14 քաղաքներում, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 350 հազար մարդ, այդ թիվն ավելի մեծ է:
Լյուքս դասի ավտոմեքենաների գնորդների մեծ մասը գտնվում է մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ թանկարժեք մեքենաների թիվը կազմում է ընդհանուր մեքենաների 24 %-ը: Երկրորդ տեղը կիսել են Սանկտ Պետերբուրգն ու Սոչին` 17%, երրորդ տեղում է Կրասնոդարը` 15%: