Հալեպի հայկական թաղամասերը հրթիռակոծության տակ են
                        Հալեպում տիրող իրավիճակն օր օրի ավելի է վատանում:
Վերջին մի քանի օրերի ընթացքում  քաղաքի տարբեր շրջաններում անընդհատ հրթիռներ են ընկնում:
Այս մասին հայտնում է Հալեպում գործող «Գանձասար» շաբաթաթերթի [url=https://web.facebook.com/kantsasar/photos/a.136987116403323.19140.136673976434637/852212568214104/?type=3&theater]ֆեյսբուքյան էջը[/url]:
Հրթիռներն ընկնում են հայկական Սուլեյմանի, Վիլլաներ, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Մունշիե, Ազիզիե հայկական թաղամասերում` առանց խնայելու խաղաղ բնակչությանն ու դպրոց հաճախող երեխաներին: 
Քաղաքն աղետալի վիճակում է հայտնվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

